Տեսադարան

Ոսկե աշուն 2016

                 


Արարատի մարզի Ջրաշենի Ս.Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցում հոկտեմբերի 12-ին նշվեց բերքի տոնը: Բոլոր դասարանները առանձին-առանձին յուրովի էին նաղապատրաստվել այդ գեղեցիկ օրվան:Երգ ու պար , ծափ ու ծիծաղ , կոլորիտային սեղաններ`անուշեղենով և Ջրաշենի արևահամ միրգ- բանջարեղեններով լեցուն :
Յուրաքնչյուր սեղան աչքի էր  ընկնում իր յուրօրինակությամբ: Աշակերտները  ջանք ու եռանդ չէին խնայել ըստ արժանավույն ներկայանալու համար: Սեղաններից բխում էր  մեղրածոր փախլավան , կարմրաթուշ գաթան , անուշահոտ ղափաման և հայկական զանազան այլ ուտեստներ:
Սուրբ Զատիկի տոնը մեր դպրոցում