Անմահ անուններ

ՍԱՐԳԻՍ ՔՈԼՈԶՅԱՆ



  Սարգիս Քոլոզյանը ծնվել է 1967 թվականի  հունիսի 14-ին Արտաշատի շրջանի Ջրաշեն գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա  1982-ին ընդունվել է Երևանի   ռադիոկապի ուսումնարան:  1985 թվականին ավարտելով  ստացել է ռադիոինժեների որակավորում: Ուսումնարանն ավարտել է գերազանց գնահատականներով:
  Ծառայել է խորհրդային բանակում` Ռյազանում, իսկ հետո Լատվիայում: Վերադառնալով Հայաստան, շարունակում  է ծառայությունը ներքին գործերում: Սարգիս Քոլոզյանը միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատի մարտիկ:Բազմաթիվ կամավորականների  պես Սարգիսը ևս   անդամագրվեց  ինքնապաշտպանական ջոկատներում և հերոսաբար զոհվեց 1991 թվականյ մայիսի 7-ին Գորիսի շրջանի Շուռնուխի բարձունքում գտնը-վող  «Կատարի » հեռուստակայանը պաշտպանելիս:   Թաղված է Ջրաշեն  գյուղի գերեզմանատանը:  Սարգիս Քոլոզյանի անունով է կոչվում փողոց Արարատի մարզի Ջրաշեն  գյուղում և  փողոց Երևան քաղաքի Նորքի 8-րդ զանգվածում:  



   
ՖՈՒՐՄԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

   Ծնվել է 1975 թվականի փետրվարի 10 -ին Արարատի մարզի Ջրաշեն գյուղում:Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:1992-93թթ. սովորել է Արտաշատի թիվ 5 ուսումնարանում, ստացել է գյուղացիական տնտեսության կազմակերպիչի (ֆերմերի) մասնագիտություն:
 Զբաղվել է ձյուդոյով,  կարատեով և բռնցքամարտով:
1993 թվականի նոյեմբերին մեկնել է ծառայության հայկական բանակ. ծառայել է Գյումրիի հակատանկային զորամասում, որպոս վարորդ: Ամուսնացած չի եղել:
 Զոհվել է 1994 թվականի հունիսի 23 - ին Իջևանի շրջանում, ծառայողական պարտքը կատարելիս: 
   Թաղված է Ջրաշենի գերեզմանատանը:




        ֆուրմանի  անձնական նկարներից







        

Комментариев нет:

Отправить комментарий